Մինչև սեպտեմբեր հետաձգվել է Եվրամիություն-Ուկրաինա գագաթնաժողովը: Այս մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը՝ մեկնաբանելով, թե Ուկրաինայի նոր կառավարությանը ժամանակ է տրվում երկրում քաղաքական և ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու համար:
Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար մայիսի 19-ին Բրյուսելում: