Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն բնակարաններ


Երևանն քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արխիվ:
Երևանն քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արխիվ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել սահմանին զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների կարիքները և, անհրաժեշտության դեպքում՝ նրանց տրամադրել բնակարաններ:

Նման պահանջով, հիշեցնենք, քաղաքապետին դիմել էր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը:

«Կարճ ժամանակահատվածում արդեն համապատասխան ծառայությունները կներկայացնեն այն զոհվածների ընտանիքները, որոնք վարձով են բնակվում Երևան քաղաքում, որպեսզի մեր կողմից բնակարաններ տրամադրվեն, և մենք այդ առաջարկությամբ հանդես կգանք», - ավագանու այսօրվա նիստում հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Նա հավելեց, որ քաղաքապետարանը մշակութային միջոցներից գումարներ կուղղի՝ զոհված ու վիրավորված զինծառայողների երևանաբնակ ընտանիքներին սոցիալական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG