Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը և Ժուժաննա Յակաբը երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի և ԱՀԿ-ի՝ շուրջ 25 տարվա պատմություն ունեցող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ Հայաստանը վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել՝ ուղղված բնակչության առողջ ապրելակերպի խթանմանը, տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավմանը, բժշկական ծառայությունների հասանելիությանը:
Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանի առողջապահության բնագավառին՝ հաշվի առնելով ազգային առաջնահերթությունները: