Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլի․ Վրաստանի ապագան կապված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 21-ը ապրիլի, 2016թ․
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 21-ը ապրիլի, 2016թ․

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի արևմտամետ ուղին անգամ Մոսկվայի հետ որոշակի հարաբերություններ վերականգնելու դեպքում:

Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ հետխորհրդային երկրի ապագան կապված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: «Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի՝ մեր հարևանի հետ, բայց ոչ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխան որոշումների հաշվին», - ասել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG