Մատչելիության հղումներ

Ծանր վիրավորվել է ԼՂ ՊԲ զինծառայող, ինտենսիվ արկակոծություն. այժմ իրավիճակը հանգիստ է


Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների: Այս պահի դրությամբ շփման գծում իրավիճակը հանգիստ է»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG