Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հադրութ քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Հադրութի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտել են Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: