Մատչելիության հղումներ

Բան Կի-մունի այցը Հարավային Կովկասի երկրներ հետաձգվում է


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

«Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ`ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի», - ասել է Հալաջյանը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բան Կի-մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25-ին: Նա ապրիլի վերջին ծրագրում էր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG