Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը ապրիլի 25-ին կայցելի Հայաստան


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ապրիլի 25-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

Ըստ Հալաջյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու:

Դիտարկմանը, որ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է առկա, թե Բան Կի-մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը, Արմինե Հալաջյանը արձագանքել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG