Հայոց ցեղասպանության տարիներին հարկադրաբար հավատքն ու ազգությունը փոխած հազարավոր հայ ընտանիքների մասին «Ազատության» նկարահանած «Ծպտյալ կյանք» վավերագրական ֆիլմը եզրափակչի մասնակցի մրցանակային վկայագրի է արժանացել Նյու Յորքի Հեռուստատեսության և Ֆիլմերի փառատոնում։
Փառատոնի «Պատմություն և հասարակություն» բաժնում «Ազատության» հետ միասին եզրափակչի մրցանակների են արժանացել գերմանական Deutsche Welle-ի, Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի, ճապոնական ABC հեռուստաընկերության վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերը։