Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր»: