Միլիարդատեր Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում հաղթել են համապատասխանաբար Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախնական ընտրություններում՝ փրայմերիզում:
Թրամփը, նախնական տվյալներով, ստացել է հանրապետական ընտրողների 60 տոկոսի ձայները, Քլինթոնի օգտին քվեարկել են դեմոկրատ ընտրողների 57․7 տոկոսը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Հիլարի Քլինթոնի առաջադրումը որպես նախագահի դեմոկրատ թեկնածու գրեթե անխուսափելի է, մինչդեռ հստակ չէ՝ արդյոք Թրամփը կկարողանա ստանալ պահանջվող քվեները հանրապետականներից։