Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում՝ հրադադարի խախտման 9 միջադեպ


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG