Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Ռուսաաստանի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: