Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչպես է 2015 թվականին հարստացել 36.4 միլիոն ռուբլով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ աշխատավարձից բացի, նաև ժառանգություն է ստացել մահացած հորից:
Անցած շաբաթ հրապարակված եկամուտների հայտարարագրում բացահայտվել էր, որ Պեսկովը 4 անգամ ավելի շատ եկամուտ ունի, քան երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը․ վերջինս հայտարարագրել էր մոտ 9 միլիոն ռուբլի: