Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնում է Մոսկվա


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող` Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Ազգային Ժողովի մամլո ծառայության հաղորդմամբ, Շարմազանովը համաժողովին հանդես կգա ելույթով:

Ապրիլի 19-ին նախատեսված է ԱԺ փոխնախագահի ասուլիսը ռուսաստանյան լրատվամիջոցների համար: Ապրիլի 20-ին Շարմազանովը հանդիպում կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG