Թալինում ևս երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Սարգիս Արամյանը՝ ստանալով 1.993 քվե։ Դաշնակցության առաջադրած թեկնածու Տիգրան Հարությունյանը ստացել է 1.036 քվե։ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 քվե։
Նախնական տվյալներով, Սպիտակ քաղաքում նույնպես հաղթել է գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը՝ ստանալով 4.463 քվե։ Նրա մրցակից՝ նույպես հանրապետական Վանիկ Ասատրյանը ստացել է 2.933 ձայն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։