Ժամը 20.00-ի դրությամբ Սպիտակում քվեարկել է 7664 ընտրող, կամ ընտրողների 57.72 տոկոսը:
Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը: Հանրապետական երկու թեկնածուներն էլ համոզված են՝ ընտրակեղծիքներ չեն լինի: