Թալինի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարում ընտրողները բարձր ակտիվություն են ցուցաբերում, «Ազատության» այցի պահին արձանագրվել են քաղաքացիների կուտակումներ:
Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը: