Վլադիմիր Պուտինը 2015 թվականին ունեցել է շուրջ 9 միլիոն ռուբլու և ավելի քան 135 հազար դոլարի եկամուտ:
ՌԴ նախագահի եկամուտների վերաբերյալ հայտարարագիրն այսօր հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Ըստ այդմ, Պուտինն ունի նաև 77 ք/մ տարածքով բնակարան, ավտոտնակ, ռուսական արտադրության երեք ավտոմեքենա:
Երեք ամիս առաջ BBC-ն հրապարակել էր մի հետաքննություն, համաձայն որի, Պուտինի կարողությունը հասնում է 40 մլրդ դոլարի: