Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև:
Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրների, այդ թվում՝ Դոնեցկում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: