Մատչելիության հղումներ

Հայաստանյան բջջային օպերատորները վերադառնում են Ղարաբաղում ռոումինգի նախկին սակագներին


Հայաստանյան երեք բջջային օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը և «Յուքոմ»-ը, այսօր հաղորդագրություններ են տարածել, նշելով, որ վերադառնում են ռոումինգի սակագների համար մինչև ապրիլի 2-ը գործող սակագներին:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում հայաստանյան օպերատորները ժամանակավորապես փոփոխել էին 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի Հայաստան զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանելով 5 դրամ սակագին: Սակագինը փոփոխվել էր նաև մուտքային զանգերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG