Մատչելիության հղումներ

Ժայռաբեկորները միակողմանի փակել են միջպետական ճանապարհը


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 7-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Մոտ 110 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն այժմ կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռևս կա փլուզման վտանգ: Նախարարությունը կտա լրացուցիչ տեղեկատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG