Մատչելիության հղումներ

Վալերի Պերմյակովն այսօր դատարանում կհարցաքննվի


Վալերի Պերմյակովը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Վալերի Պերմյակովը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով դատը։

Այսօրվա դատական նիստին կհարցաքննվի գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, սակայն, քիչ հավանական են համարում, որ Պերմյակովը ցուցմունք տա՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմի անցկացրած դատավարության ժամանակ նա հրաժարվեց հարցաքննությունից։ Նման դեպքում, դատարանը կհրապարակի Պերմյակովի նախաքննական ցուցմունքը։

Անցյալ դատական նիստին, հիշեցնենք, հետազոտվել են գործում առկա ապացույցները՝ Վալերի Պերմյակովին ամրակցված «ԱԿՍ 74» ինքնաձիգը և սվին դանակը, Ավետիսյանների տնից հայտնաբերված 28 պարկուճներն ու 16 գնդակները, Պերմյակովի հեռախոսները, զինվորական համազգեստը, որով նա զորամասից դիմել էր փախուստի, Ավետիսյանների տանը զգեստափոխվելիս հագած հագուստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG