Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ անցած տարի Ադրբեջանում աճել է մարդու իրավունքների սահմանափակումների թիվը:
Երեկ հրապարակած զեկույցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, նշում է ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեպքերի, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և նրանց ազգականների նկատմամբ ճնշումների մասին, ընդգծելով, որ երկրում «արդարադատության համակարգը ծառայում է այլակարծության խաղաղ դրսևորումները պատժելու համար»:
Զեկույցում որպես օրինակ նշվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը:
Մարդու իրավունքների վերաբերյալ 2015 թվականի զեկույցում Պետդեպարտամենտի մեղադրանքներն ուղիղ հասցեագրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը:
Բաքուն խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: