Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբ նամակ է ուղղել Սպիտակ տուն


ԱՄՆ-ի նախագահ Բարք Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարք Օբամա

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում հետաքննել ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին հաղորդագրությունները՝ նկատի ունենալով ամերիկյան աջակցությունը Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումներին:

Սպիտակ տուն ուղարկած նամակում հանձնախումբը լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմական ագրեսան մեծացնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին փոխանցված 18 զինծառայողի աճյունները, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդմամբ, ենթարկվել են դիակապտության և անարգանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG