Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանությունը դատապարտում է Շվեդիայում հայերի դեմ ատելության դրսևորումները


Ստոկհոլմում ապրիլի 9-ին ադրբեջանական, թուրքական և թուրքմենական համայնքների կազմակերպած հակահայկական հանրահավաքից հետո Շվեդիայում ՀՀ դեսպանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի և ատելության ցանկացած դրսևորում և նշելով, որ «խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար»։

«Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության և այլատյացության այս դրսևորումը և կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների և հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար», - ասված է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG