Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: «Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 միլիմետրանոց (3 արկ), 60 միլիմետրանոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև տեղեկանում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG