Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է Սոցինտերնի փոխատենապետին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր:

Սահակյանը կարևորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: Նա բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերված բազմակողմանի աջակցությունը` արժևորելով այն քաղաքական և հոգեբանական տեսանկյուններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG