Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ 17 անկանոն կրակահերթ հայ-ադրբեջանական սահմանին


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ:

Հայաստանի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG