Մատչելիության հղումներ

Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին


Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին, «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մեզ փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ», - ասել է Բաբայանը:

Ավելի վաղ` ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG