Հնդկաստանի Պուտինգալ տաճարում բռնկված ուժեղ հրդեհի պատճառով ավելի քան 100 մարդ է զոհվել:
Հարավային Կերալա նահանգի Գլխավոր նախարար Օոմեն Քանդին լրագրողներին ասել է, որ զոհվել է 102 մարդ, 280-ը՝ վիրավորվել է:
Կրակը բռնկվել է երեկ երեկոյան հրավառության ժամանակ, վանքի գմբեթը փլուզվել է՝ դառնալով շատերի մահվան պատճառ:
Հրդեհը հաջողվել է զսպել միայն առավոտյան և փրկարարները սկսել են փլատակների տակ մնացած անձանց որոնողական աշխատանքները: