Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական կողմի ևս 6 զոհերի անունները:
Նրանք են շարքային Տիգրան Աբգարյանը (1996թ․), Գևորգ Վարդանյանը (1996թ․), Անդրանիկ Զոհրաբյանը (1996թ․), Դավիթ Հայրապետյանը (1997թ․), պայմանագրային շարքային Հրաչյա Մուրադյանը (1983թ․) և ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը (1991թ․):