Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցի:
«Անջատականների հետ բանակցություններ չեն լինի: Ադրբեջանը կբանակցի միայն Հայաստանի հետ», - contact.az կայքի փոխանցմամբ, ասել է Հաջիևը:
Հայտարարությունը հնչել է ի պատասխան հայկական կողմի պահանջի՝ Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ: