Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրանոց ականանետերի (7 արկ) կիրառմամբ խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: