Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բորդյուժային ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված վիճակը


Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել «Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG