Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր են քննարկվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ օմբուդսմեն Արման Թաթոյանի՝ այսօր կայացած աշխատանքային հանդիպմանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Սվիտալսկին կարևորել է իրավունքների և ազատությունների ապահովման գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել իրականացնել ծրագրեր երկկողմ համագործակցության շրջանակում:

Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Եվրոպական միության պատվիրակության դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG