Նախօրեին Բաքու ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ուղևորվում են Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Թվիթերում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ Ղարաբաղում իրենք կհանդիպեն «դե ֆակտո իշխանություններին» և անմիջականորեն նրանցից տեղեկանան շփման գծում բռնությունների վերաբերյալ:
Ապրիլի 9-ին, հիշեցնենք, Մինսկի խմբի միջնորդները կլինեն Երևանում: