Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հաղորդում է ադրբեջանցի կապիտանի սպանելու մասին


Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է՝ «կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»:

Պաշտպանության բանակը հաղորդագրությանը կից հրապարակել է նաև ադրբեջանցի սպայի զինվորական գրքույկի, անձնագրի լուսապատճենները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG