Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով սեփական պաշտպանական գերատեսչությանը, տեղեկատվություն են տարածել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նախիջևանյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ դիրքերի գնդակոծման վերաբերյալ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և բացահայտ ապատեղեկատվություն է: