Մատչելիության հղումներ

Ծառայողական քննություն՝ Քարվաճառում երկու զինծառայողների մահվան առնչությամբ


Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

«Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- ասել է Առստամյանը:

Քարվաճառում զոհվել են 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանը (Արտաշատի ԶԿ) և 1997թ. ծնված Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (Արտաշատի ԶԿ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG