Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Հրանտ Մարգարյանը քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

«Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցերը», - ասված է հաղորդագրությունում:

Բակո Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերել է օրինակելի միասնականություն՝ կարևորելով այս գործում նաև քաղաքական ուժերի դերակատարությունը:

Հանդիպմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG