Մատչելիության հղումներ

Իգոր Պոպով․ Դեռ վաղ է գնահատական տալ տեղի ունեցողին


ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով, արխիվ
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով, արխիվ

«Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն», - այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

APA լրատվական գործակալության հետ զրույցում հիշեցնելով, որ ավելի վաղ համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել ղարաբաղյան շփման գծում իրավիճակի վերաբերյալ, Պոպովն ասել է․ - «Կարծում եմ, դեռ վաղ է գնահատական տալ տեղի ունեցողին»:

Ռուսաստանցի միջնորդը նշել է, որ վաղը բանակցություններ կանցկացնեն շփման գծի հակառակ կողմում զինծառայողների հետ և կայցելեն Երևան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո համանախագահները ընդլայնված հայտարարությամբ հանդես կգան:

«Այսօր մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ և լսեցինք նրա դիրքորոշումը: Բացի այդ, մենք եղանք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում և իմացանք նրանց կարծիքը: Վաղը բանակցություններ կանցկացվեն հակառակ կողմի հետ», - ընդգծել է Իգոր Պոպովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG