Երեկ Փարիզում ու Վիեննայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, առաջինը՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, երկրորդը՝ Ավստրիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպման ժամանակ:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը ավելի վաղ հաղորդել էր, որ առաջիկա օրերին եվրոպական մեծ քաղաքներում հայկական համայնքները ցույցեր են նախաձեռնել՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ: