Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ», - տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG