Լեռնային Ղարաբաղի՝ ապրիլի լույս 2-ի գիշերվանից ի վեր ադրբեջանական կողմից գնդակոծվող տարածքներում այսօր համեմատաբար հանգիստ է:
Երկու կողմերից կրակոցները դադարեցվել են: Դեռ երեկ թեժ մարտեր էին ընթանում հարավային ուղղությամբ՝ Մեխակավանի (նախկին Ջաբրաիլի) շրջանում, իսկ այսօր այստեղ կրակոցներ արդեն չէին հնչում:
Ադրբեջանական կողմից «Սմերչ» համազարկային կրակի կայանքից արձակված արկը չի պայթել․ այժմ այն պարզապես ընկած է ճանապարհին՝ դեպի շփման գիծ տանող և ըստ երևույթին թիրախ հանդիսացած կամուրջից մեկ մետր հեռավորության վրա: