Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ վերջին երկու օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում մարտական գործողություններում ադրբեջանական բանակի 16 զինծառայող է զոհվել:
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է նաև, որ հայկական կողմից գնդակոծության հետևանքով Աղդամի շրջանի Շարիֆլի գյուղի մի բնակիչ է զոհվել:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, հիշեցնենք, նախորդ օրերին էլ հայտնել էր իրենց մեկևկես տասնյակ զոհերի մասին: