Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը սահմանային վերջին բախումների կապակցությամբ հանդես է եկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող և ԱՄՆ վարչակազմին հասցեագրված կոչով:
«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան և Օբամայի ու Բայդենի վարչակազմին հորդորում ենք Իլհամ Ալիևին պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղում բռնություններ միակողմանիորեն սանձազերծելու համար», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ հաղորդագրության, «Միացյալ Նահանգներին որպես հարկ մուծված որևէ դոլար չպետք է ծախսվի Ադրբեջանի պաշտպանության համակարգի կամ նավթով հարուստ, կոռումպացված և պատերազմող Ալիևի ռեժիմին սուբսիդավորելու համար»: