Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳՆ․ Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին խոսք լինել չի կարող


Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ պարզաբանում է ներկայացրել ղարաբաղյան հարցի մասին իր դիրքորոշման վերաբերյալ:

Համաձայն այդ երկրի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքի, նախարարության խոսնակ Դմիտրի Միրոնչիկն ասել է․- «Առանցքային դիրքորոշումը, որի վրա հիմնվում է բելառուսական կողմը, ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքներից հստակ հրաժարումն է, ինչը արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրությունում և և այլ միջազգային հեղինակավոր իրավական փաստաթղթերում»:

«Նախկինի նման վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներով տարածված տեղակատվությանը այն մասին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրել կողմերից մեկին, ապա դա ընդամենը որևէ հիմք չունեցող բամբասանք է: Բելառուսը միշտ պատրաստ է համագործակցել բանակցությունների սեղանին խաղաղ կարգավորում գտնելու համար: Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն շփման գծում բախումների առնչությամբ հայտարարել էր․- «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, և առաջին հերթին՝ սուվերենության պահպանման և ապահովման, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտության սկզբունքների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա»:

Այս հայտարարության պատճառով Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվել էր Հայաստանի արտգործնախարարություն: Հանդիպման ընթացքում հայկական կողմի խորը տարակուսանքը էր հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ տեղ գտած որոշ դրույթների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG