Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է հայկական կողմի մեծաթիվ կորուստների մասին, Երևանը հերքում է


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց հայկական կողմի մեծաթիվ կորուստների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական զինված ուժերն այսօր հարձակում են նախաձեռնել «Խոջավենդ» (Մարտունի) - Ֆիզուլի ուղղությամբ, սակայն հակահարված են ստացել և կորուստներ կրել՝ զոհվել է մինչև 30 զինծառայող:

Բաքուն նաև պնդում է, թե խոցվել է հայկական երեք տանկ, ոչնչացվել է մեկ մարտկոց:

Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական տեխնիկայի կորուստների մասին հայկական կողմը կտեղեկացնի պատշաճ կարգով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կտրուկ սրվել է, սկսվել են բախումներ, որոնք շարունակվում են մինչև օրս: Երկու կողմերից հաղորդվում են կորուստների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG