Մատչելիության հղումներ

Լավրովը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կրկին կոչ են անում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները: Այսօր Մոսկվայում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, վերահաստատել ենք նախագահի ուղերձը` շուտափույթ կերպով վերջ տալ հրադադարի ռեժիմի խախտումներին, խնդիրներ չստեղծել խաղաղ կարգավորման ճանապարհին»,- նշել է Լավրովը՝ հավելելով․- «Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ Բաքվի և Երևանի հետ, որպեսզի Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ստացվող ազդակները չանտեսվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG